LINKS. Հայաստանում համամիտ են բանակցություններին` ԼՂՀ վերադարձին
10/12/2010 16:48

LINKS. Հայաստանում համամիտ են բանակցություններին` ԼՂՀ վերադարձին

Բրիտանական հեղինակավոր ոչ կառավարական LINKS կազմակերպության ղեկավար Դեննիս Սամիթն այսօր Երանում ներկայացրեց «Ղարաբաղ. խորը քննարկում» հետազոտությունը, որը 2010 թվականի հունիս-հուլիս ամիսներին իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների շրջանում: Բրիտանացի փորձագետը հայտարարեց, թե ծրագիրը նպատակ ունի «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ լիարժեք քննարկումերի մթնոլորտ ձևավորևել»: Ուսումնասիրության ընթացքում LINKS-ի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Հայաստանի 23 քաղաքական և 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 22 կուսակցություն և 16 հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հարցազրույցներ կազմակերպվել են նաև Ադրբեջանում:

Դեննիս Սամիթը տեղեկացրեց, որ հրապարակված է ուսումնասիրության միայն առաջին մասը, որը վերաբերում է Հայաստանին: «Հայաստանի քաղաքական ուժերի և ՀԿ-ների հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ նրանց ղեկավարների մեծ մասը ժամանակին եղել է ղարաբաղյան պատերազմի անմիջական մասնակից, և Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը նրանց համար անձնական հարց է»,- ասաց նա:

Ուսումնասիրության առաջին մասը հրապարակվել է անգլերեն և ռուսերեն և ներկայացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների դիրքորոշումները` Ղարաբաղյան հիմնահարցի և դրա լուծման վերաբերյալ: Ըստ Դեննիս Սամիթի` նախատեսվում է հարցազրույցներ կազմակերպել նաև ԼՂՀ իշխանությունների և կոնֆլիկտի պատճառով Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների հետ:

Նշենք, որ ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ աջակցությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Եվրոպական Գործընկերության շրջանակներում:

Ըստ հետազոտության` Հայաստանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մեծ մասը Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` նշելով, այդ ձևաչափին որևէ այլընտրանք չկա: Բոլոր կուսակցությունները համամիտ են, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարություն ունենալ հիմնախնդրի լուծման գործընթացում` Ադրբեջանին բացահայտ աջակցելու պատճառով: Մի քանի քաղաքական գործիչներ ցանականում են, որ բանակցային գործընթացում մեծանա Եվրամիության դերը: Հայաստանյան կուսակցությունները նաև համամիտ են, որ ԼՂՀ իշխանությունները պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ:

«Հայկական կուսակցությունների զգալի մասը նաև մեղադրում է Ադրբեջանի իշխանություններին` փոխվստահության մթնոլորտի ստեղծման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությանը խոչընդոտելու համար», - հայտնեց LINKS կազմակերպության ղեկավարը:
 

LINKS. Հայաստանում համամիտ են բանակցություններին` ԼՂՀ վերադարձին