.jpg)
Մանվել Հազրոյանը կտեղափոխվի ՀՀ. Այլ մանրամասներ չկան
«Նախաքննության շահերից չի բխում նշել, թե ում, երբ և ուր են տեղափոխում, իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործին, ապա այդ հարցով նոր բան չկա, նախաքննությունը շարունակվում է»,- անդրադառնալով նոյեմբերի 19-ին արձանագրված միջադեպի առնչությամբ մեղադրվող Մանվել Հազրոյանին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու մասին տեղեկություններին՝ Aysor-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչ Մերի Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե այս պահին նշյալ գործով քանի մեղադրյալ կա, Մ. Սարգսյանը նշեց. «Միակ մեղադրյալը Մանվել Հազրոյանն է»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին` ժամը 24.00-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային գծում տեղի է ունեցել մահվան ելքով արտակարգ միջադեպ, որի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել նույն միջադեպի հետևանքով վիրավորված Մանվել Հազրոյանին:
Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և 365 հոդվածի 1-ին մասով