.jpg)
Բորսայում կայացել է 81,545,028 դոլարի առք և 80,660,547 վաճառք
2010թ. դեկտեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,545,028 ԱՄՆ դոլար 359,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,660,547 ԱՄՆ դոլար` 360,53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 359,87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 360,13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19,4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35,9 մլն ԱՄՆ դոլար: