National Geographic-ը Սուրբ Գեղարդը փնտրում է Հայաստանում
10/12/2010 19:43

National Geographic-ը Սուրբ Գեղարդը փնտրում է Հայաստանում

National Geographic հեռուստաալիքը «Երբ Հռոմն էր կառավարում» հաղորդաշարի «Սուրբ Գեղարդի Առասպելը» ֆիլմի նկարահանման նպատակով վերջերս այցելել է Հայաստան: Նկարահանումներ են իրականացվել Սբ. Էջմիածնում, Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդում: Հաղորդաշարը փորձում է սեփական հետաքննությունն իրականացնել` պարզելու, թե Քրիստոսին խոցած առասպելական 3 գեղարդներից (նիզակ) ո՞րն է աստվածաշնչյան Սուրբ Գեղարդը:

Հետաքննության հերթական փուլն էլ հաղորդաշարի կազմակերպիչներին բերել էր Հայաստան: Ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանը` որպես աշխարհում առաջին քրիստոնեական պետություն, և որտեղ ներկայացված են հիասքանչ տեսարաններ, եթերում է լինելու National Geographic արբանյակային հեռուստաալիքով դեկտեմբերի 12-ին` ժամը 20:00-ին (Նյու Յորքի ժամանակով) և դեկտեմբերի 14-ին` ժամը 21:00-ին (Նյու Յորքի ժամանակով):

National Geographic-ը Սուրբ Գեղարդը փնտրում է Հայաստանում