«ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայի ձևավորումն ավարտված է»
10/12/2010 20:12

«ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայի ձևավորումն ավարտված է»

ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայի ձևավորումն ավարատված է: Այսօր ամփոփելով Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքները` հայտարարել է կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այսօրվա նստաշրջանի արդյունքում կարելի է անել միանշանակ եզրակացություն` ՀԱՊԿ շրջանակում, հիմնականում, ավարտված են նորմատիվ-իրավական բազայի ձևավորման աշխատանքները, ինչն այսօր թույլ է տալիս կազմակերպությանը գործել տրված մանդատով, այն խնդիրների վերաբերյալ, որոնք դրված են կազմակերպության առջև»,- ասել է Բորդյուժան:

Նա նշել է, որ կազմակերպությունն ունի իր գործունեությունը կարգավորող ուժեղ ներուժ, նորմատիվային բազա, որոնք հնարավորություն են տալիս գործելու ճգնաժամային իրավիճակներում: Հետագայում ՀԱՊԿ-ի գործունեությունն ուղղված կլինի անվտանգության հետ կապված այս կամ այն խնդրի լուծմանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Նշենք, որ այսօր ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ստորագրել են ավելի քան 30 փաստաթուղթ:

«ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայի ձևավորումն ավարտված է»