.jpg)
Վարորդները տուգանվել են`սահմանվածից շատ ուղևոր տեղափոխելու համար
2010թ. 11 ամսվա ընթացքում գրանցվել է ուղևորափոխադրումների կանոնների խախտման 492 դեպք: Այս մասին Aysor-ին ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը։
Նրա խոսքերով` այս թվի մեջ ներառված են ոչ միայն երթուղային տաքսիների կողմից ուղևորների քանակի չարաշահումները, այլև ֆիզիկական անձանց կողմից սեփական մեքենաներում սահմանվածից շատ ուղևորների տեղափոխումը:
«Արձանագրված բոլոր դեպքերում մեքենաների ու երթուղային տաքսիների վարորդները տուգանվել են 10.000 դրամի չափով, ինչպես պահանջում է Վարչական օրենսգրքով նախատեսված սանկցիան»,- ասաց Ն. Սարգսյանը:
Նշենք, որ երթուղային տաքսիների նստելատեղերի քանակը սահմանում է տվյալ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանը`13, 15,17 և այլն, իսկ «Ճանապարհային երթևեկության և անվտանգության մասին» ՀՀ օրենքով`կանգնած ուղևոր տեղափոխելը համարվում է ուղևորափոխադրման կանոնների խախտում: