Կրակոցներ` մայրաքաղաքում
10/12/2010 20:41

Կրակոցներ` մայրաքաղաքում

Երեկ ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 19-ամյա Վահագն Գ.-ն ու հայտնել, որ նախորդ օրը երեկոյան ժամը 19:00-ին ոմն Էրիկ իր ընկերների հետ միասին Չարենցի փողոցում վիճաբանել է իր ու իր 3 ընկերների հետ, որի ընթացքում
արձակված կրակոցներից ինքը ոտքի մասում վնասվածք է ստացել:

Ըստ ոստիկանության կայքի` զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 7 պարկուճ, 9 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ և 7 կոտորակ:

Մայրաքաղաքում կրակոցներ են հնչել նաև դեկտեմբերի 8-ին` ժամը 16.30-ին, Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 6 շենքի բակում ծագած վիճաբանության ընթացքում:

Վահագն Գ.-ն բռունցքով հարվածել է Էռնեստ Թ.-ի դեմքին, իսկ Գուժ Ա.-ն իր մոտ եղած կաստետով հարվածել է նրա գլխին: Նույն օրը երեկոյան Վահագնը իր 3ընկերների հետ Չարենցի փողոցի թիվ 8 շենքի մոտ վիճաբանել է Էռնեստ Թ.-ի ու վերջինիս 4 եղբայրների հետ: Վիճաբանության ժամանակ Գուժ Ա.-ն իր մոտ եղած «Վալտեր CP 99 compact» պնևմատիկ ատրճանակից կրակել է Էռնեստի եղբոր գլխին` պատճառելով վնասվածքներ, իսկ Էռնեստի մյուս եղբայր Էդգար Շ.-ն առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակից կրակոցներ է արձակել Վահագնի հետ եկած Աշոտ Մ.-ի Պորշե-Կայեն» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Վահագն Գ.-ն ոտքի, իսկ Գուժ Ա.-ն աջ ձեռքի մասում ստացել են հրազենային վնասվածքներ:

Հաջորդ օրը Էռնեստի եղբայր Էդգար.Շ.-ն ոստիկանություն է ներկայացրել «Մակարով» ատրճանակը, իսկ Գուժ Ա.-ի եղբայր Գագիկ Ա.-ն՝ «Վալտեր» տիպի պնեվմատիկ ատրճանակը: Կատարվում է քննություն:
 

Կրակոցներ` մայրաքաղաքում