Ոստիկանության քննիչը ծեծել է քաղաքացուն, նրա ընկերոջն ու կնոջը
10/12/2010 20:39

Ոստիկանության քննիչը ծեծել է քաղաքացուն, նրա ընկերոջն ու կնոջը

ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ն գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի տեսուչ Կարեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ քննիչն իր եղբոր` Զավեն Հակոբյանի հետ 2010թ մայիսի 15-ի երեկոյան ժամը 20:00-ին Մարտունի քաղաքի ավտոկայանի տարածքում վիճաբանել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Բեյբությանի հետ, հայհոյել վերջինիս և ոտքով հարվածել նրան: Ապա քարշ տալով Բեյբությանին` դուրս է հանել ավտոմեքենայից և շարունակել ծեծել:

Վիճաբանողներին է մոտեցել Ա. Բեյբությանի ընկեր Ա. Զիրոյանը, ով պահանջել է վերջ տալ ծեծին, սակայն քննիչն ու եղբայրը վրդովվելով Ա. Զիրոյանի դիտողությունից` բռնություն են գործադրել նաև նրա նկատմամբ:

Հակոբյանը հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետից վերցրել է անիվների ապամոնտաժման բանալին և այն որպես զենք օգտագործելով` հարվածներ հասցրել Ա. Զիրոյանի ճակատին ու ձախ դաստակին՝ վերջինիս պատճառելով համապատասխանաբար թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Դեպքին միջամտել է նաև Ա. Զիրոյանի կինը՝ Ա. Սահակյանը`փորձելով օգնություն ցույց տալ ամուսնուն: Սակայն քննիչը ձեռքին եղած ավտոմեքենայի ամբարձիչով հարվածել է նաև Զիրոյանի կնոջ գլխին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնաս:

Ըստ Գխավոր դատախազության կայքի` քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
 

Ոստիկանության քննիչը ծեծել է քաղաքացուն, նրա ընկերոջն ու կնոջը