Ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն
10/12/2010 22:10

Ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` քննարկվել են օրակարգում ներառված երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերել են ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացմանը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կարգավիճակին, ռազմական և ռազմատնտեսական համագործակցությանը, տեղեկատվական անվտանգությանը և մի շարք այլ ոլորտներում ՀԱՊԿ գործունեության կարգավորմանն առնչվող հարցերի:

Նստաշրջանի ժամանակ մի շարք փաստաթղթերի ընդունմամբ` ՀԱՊԿ անդամ պետությունները հնարավորություն կունենան ավելի արդյունավետորեն և օպերատիվ արձագանքել ճգնաժամային իրավիճակների զարգացմանը: Փոփոխությունները պատրաստվել են ս.թ. հունիսին Ղրղզստանի հայտնի ողբերգական դեպքերից հետո, 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Հավաքական անվտանգության խորհրդում ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն, ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների դեկլարացիա:

ՀԱՊԿ-ում նախագահությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունից փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ելույթ է ունեցել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ստորագրվել է ՀԱՊԿ խաղարարար ուժերի մասին հայտարարություն