ԱՄՆ-ում կներկայացվի ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին
10/12/2010 18:12

ԱՄՆ-ում կներկայացվի ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին

Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարական դպրոցում կայանալու է «Աղետ, ազգային սպանություն» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը պատմում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին: Ֆիլմի հիմքում Գերմանիայի արտգործնախարարության արխիվներում պահվող փաստաթղթերն ու ականատեսների վկայություններով գրառումներն են, որոնք 90 տարի անց հրապարակվել են:

Պրեմիերայից հետո հանդիսատեսները կկարողանան զրուցել ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրեդլերի և «Լիբանանի սիրիալեզու լիգայի» (Syriac League of Lebanon) նախագահ Հաբիբ Աֆրամի հետ:

ԱՄՆ-ում կներկայացվի ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին