.jpg)
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կաջակցի հատուկ կարիքներ ունեցող մարզիկներին
«Հայկական Հատուկ Օլիմպիադաներ» կազմակերպությունը դեկտեմբերի 3-5-ը կազմակերպել է հաշմանդամների միջազգային օրվան նվիրված մարզական խաղեր` թեթև աթլետիկա, բասկետբոլ և ֆուտբոլ մարզաձևերում: Վանաձորում դրանց մասնակցեց հատուկ, հանրակրթական և սպորտդպրոցներից ներկայացած 12-15 տարեկան 120 մարզիկ: Խաղերի անցկացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը` ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և Լոռու մարզպետարանը:
Ինչպես տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ից, սա ընկերության հերթական աջակցությունն էր «Հայկական Հատուկ Օլիմպիադաներում» ներգրավված սահմանափ մտավոր ունակություններով մարզիկներին: Այս օժանդակության շնորհիվ յոթ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունն այս տարվա սեպտեմբերինմասնակցեց Վարշավայում կայացած «Հատուկ Օլիմպիադաների» Եվրոպական Ամառային Խաղերին: Հայ հատուկ օլիմպիական 19-ամյա Սուրեն Բալասանյանը, որը մրցեց 50 մ վազք և փափուկ գնդակի նետում ձևերում, արժանացավ մրցանակային 1-ին տեղին և պարգևատրվեց ոսկե մեդալով:
Նշենք, որ 2006 թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ հայկական պատվիրակությունը մասնակցել էր նաև Իտալիայում կայացած Հատուկ Օլիմպիադաների Եվրոպայի ամառային խաղերին, որտեղ հայ հատուկ մարզիկները դարձյալ շահել էին մրցանակային տեղեր: