Վ. Բոստանջյան. ՀՀ նախագահի ելույթը ձեռնտու էր Հայաստանի համար
11/12/2010 13:36

Վ. Բոստանջյան. ՀՀ նախագահի ելույթը ձեռնտու էր Հայաստանի համար

ՀՀ նախագահի ելույթն ինչպես Աստանայում, այնպես էլ նախօրեին Մոսկվայում, հետաքրքիր և ձեռնտու էր Հայաստանի համար: Մասնավորապես այն, ինչ ասվել էր Աստանայում` ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ: Խոսելով նախօրեին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթի մասին` նման կարծիք հայտնեց ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Երեկվա ելույթի մեջ անվտանգության ինստիտուտն ավելի ցցուն արտահայտվեց, քան նախորդ անգամ։ Ստորագրվեց 40-ին մոտ փաստաթուղթ, որոնք ՀԱՊԿ երկրների, և մասնավորապես Հայաստանի համար ողջունելի ու ցանկալի փաստաթղթեր էին, ինչը մեր անվտանգության, մեր արտաքին քաղաքականության մեջ, հնարավոր է, նոր հորիզոններ կբացի»,- ասաց Վ. Բոստանջյանը:
 

Վ. Բոստանջյան. ՀՀ նախագահի ելույթը ձեռնտու էր Հայաստանի համար