Ի՞նչ են խոսում թերթերը
11/12/2010 11:25

Ի՞նչ են խոսում թերթերը

Ասում են, թե Մոսկվայի հյուրանոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ Ագգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Սարգսյանի միջև ու վիճաբանության թեման ինչ-որ բիզնեսի դիմաց վճարվելիք գումարներն են եղել:

Ասում են` և կին, և տղամարդ պատգամավորներից ոմանք երեկ «հարձակվել» էին Սահմանադրական դատարան տեղափոխված Արևիկ Պետրոսյանի աշխատասենյակի գույքի վրա: Պատգամավորներից մեկը փորձել է հայելին իրեն վերցնել, մյուսը` աթոռները, իսկ մյուսն էլ սեղանն է ուզեցել իրենով անել:

Տեղեկություններ կան, թե իբր Ռազմական ոստիկանության պետ է նշանակվելու Լիդեր մականունով գնդապետ Հովհաննես Վարդանյանը, ով ՌՈ նախկին պետ Վովա Գասպարյանի տեղակալն է եղել:

Ասում են, թե Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տարոն Մարգարյանի և «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանի ընտրության հարցն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ՀՀԿ-ականների մի մասը` Անդրանիկ Մարգարյանի ընկերներն ու օլիգարխները կողմ են Տարոնի թեկնածությանը, բայց ՀՀԿ-ում Կարապետյանի թեկնածությունը սատարողներ էլ կան:

Ասում են` ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, մինչև թոշակի գնալը, մտադիր է իր որդուն` Գրիշա Խաչատուրովին բանակային 4-րդ կորպուսի շտաբի պետի պաշտոնում տեղավորել: 
 

Ի՞նչ են խոսում թերթերը