Պուտինը նվագել ու երգել է քաղցկեղով հիվանդներին աջակցելու համար
11/12/2010 10:58

Պուտինը նվագել ու երգել է քաղցկեղով հիվանդներին աջակցելու համար

Նախօրեին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կայացել է փառատոն` նվիրված մանկական քաղծկեղի դեմ պայքարին:
Բարեգործական միջոցառմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Ավելին, Պուտինը միացել է նաև համերգային ծրագրի մասնակիցներին:

«Ես այն մարդկանցից եմ, ովքեր չունեն ոչ երաժշտական լսողություն, ոչ ձայն, սակայն շատ են սիրում երաժշտությունը, և դուք պետք է համբերատար լինեք»,- ասել է Ռուսաստանի վարչապետը և մի քանի նոտա նվագել «Ինչից է սկսվում հայրենիքը» (С чего начинается Родина) ստեղծագործությունից:

Այնուհետև, «Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, ջազային նվագախմբի հետ Պուտինը երգել է անգլերեն երգ:
 

Պուտինը նվագել ու երգել է քաղցկեղով հիվանդներին աջակցելու համար