«Դեգերումների մեջ չպատկերացնենք, թե մեզ թույլատրվում է ամեն ինչ»
11/12/2010 14:08

«Դեգերումների մեջ չպատկերացնենք, թե մեզ թույլատրվում է ամեն ինչ»

«Հանրապետությունում պետք է լինի կարգ ու կանոն, պետք է լինի օրենքի գերակայություն և հավասարություն օրենքի առջև: Պարզապես այս ակտը, ինչին մենք առնչվեցինք և տեսանք, հասկանալի էր բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար, որ սա ազդակի նման մի բան էր, որ հանկարծակի մեր դեգերումների մեջ չպատկերացնենք, որ մեզ թույլատրվում է ամեն ինչ»,- անդրադառնալալով վերջին շրջանում քննարկման թեմա դարձած Երևանի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպին` նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը:

«Մենք քաղաքացիներ ենք և մեր երկրի համար կանոնակարգված, գծագրված տիրույթում պետք է աշխատենք, ապրենք և չանենք այն, ինչ չի կարելի անել»,- հավելեց Բոստանջյանը։
 

«Դեգերումների մեջ չպատկերացնենք, թե մեզ թույլատրվում է ամեն ինչ»