ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել Արևիկ Պետրոսյանին փոխարինողի հարցը
11/12/2010 14:44

ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել Արևիկ Պետրոսյանին փոխարինողի հարցը

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռևս չի քննարկել այն հարցը, թե ով է զբաղեցնելու խմբակցության թափուր մնացած պատգամավորական տեղը` ՀՀ Նախագահի հրամանով Արևիկ Պետրոսյանին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելուց հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Այս հարցը դեռևս չի քննարկվել», - նշեց Վարդան Բոստանջյանը` ավելացնելով, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայության պատճառով հնարավորություն չի եղել անդրադառնալ տվյալ թեմային:

Հարցին, թե հնարավո՞ր է արդոք, որ ԲՀԿ համամասնական ցուցակում Արևիկ Պետրոսյանին հաջորդող Գուժ Մանուկունը չզբաղեցնի պատգամավորի թափուր տեղը և դրանով իսկ խախտվի հերթականությունը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց` ամեն ինչ հնարարավոր է:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ԲՀԿ խմբակցության պատգամավորի թափուր մնացած տեղը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Հայրապետ Հայրապետյանը: Նշենք, որ Հայրապետյանը ԲՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը։ Նրանից առաջ կա ևս երեք հոգի՝ դերասան Գուժ Մանուկյանը, ԱԺ աշխատակից Արթուր Թամազյանը և «Մասիս նավթամթերք» ընկերության տնօրեն Տիգրան Ատեփանյանը։
 

ԲՀԿ-ում դեռևս չեն քննարկել Արևիկ Պետրոսյանին փոխարինողի հարցը