Դարչինյանը զիջեց Աբներ Մարեսին (վիդեո)
13/12/2010 12:16

Դարչինյանը զիջեց Աբներ Մարեսին (վիդեո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ԱՄՆ-ի Տակոմե քաղաքում դեկտեմբերի 11-ին մրցակցեց անպարտելի Աբներ Մարեսի հետ: Կշեռքի նժարին նաև WBC-ի վարկածով արծաթե գոտին էր: Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ 12 ռաունդից բաղկացած մենամարտն իր օգտին գրանցեց Աբներ Մարեսը: Մրցավարներից երկուսը համապատասխանաբար 115:111 և 114:112 միավորներով արտահայտվեցին Մարեսի օգտին, իսկ երրորդը համարեց, որ այս մարտում հաղթել է Դարչինյանը` 115:111 հաշվով:

Ավելացնենք, որ երկրորդ ռաունդում Մարեսը հայտնվեց նոկդաունում, իսկ ութերորդ ռաունդում մրցավարներն արձանագրեցին, որ հայ մարզիկը նույնպես նոկդաունի է ենթարկվել, թեպետ ուժեղ հարված ստացած Մարեսն այդ դրվագում չկարողացավ նույնիսկ պատասխան հարված հասցնել…

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դարչինյան-Մարես մենամարտի տեսագրությունը:

http://fightvideos.livejournal.com/11713.html

 

Դարչինյանը զիջեց Աբներ Մարեսին (վիդեո)