.jpg)
17/12/2010 13:33
Ավետիք Գրիգորյանը հավասարվեց առաջատարներին
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Բուլղարիայի Բանսկո քաղաքում անցկացվող մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը գրոսմայստերներ Սավչենկոյի (Ռուսաստան), Վ. Գեորգիևի (Մակեդոնիա), Նիկոլաիդիսի (Հունաստան), միջազգային վարպետ Նաբաթիի (Իսրայել) և Կորոբկովի (Ուկրաինա) հետ: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: