20/12/2010 09:12
Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել` ստանալով 79,67 % քվե
Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել երկրի նախագահական ընտրություններում` ստանալով 79,67 % քվե: Այս մասին, ըստ Բի-բի-սի-ի, հայտարարել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Կիրակի օրը Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի մասսայական ակցիաներ: Նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից չորսը` Անդրեյ Սաննիկովը, Նիկոլայ Ստատկևիչը, Գրիգորի Կոստուսևը և Վիտալի Ռիմաշևսկին ձերբակալվել են:
Ինչպես հայտնել են Բելառուսի ՆԳՆ-ից, Մինսկում մասսայական անկարգությունների կազմակերպիչներին մեղադրանք կներկայացվի և գործեր կհարուցվեն: