Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի «ֆուտբոլային» պատվիրակությանը
21/12/2010 13:11

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի «ֆուտբոլային» պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին և Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձևի մասսայականացմանը պատանիների շրջանում:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի և համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես նպաստելու համար՝ այն համարելով կարևոր հայրենանվեր գործունեություն:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:
 

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի «ֆուտբոլային» պատվիրակությանը