24/12/2010 09:28
Freedom House-ը կոչ է անում վերականգնել պատժամիջոցները Մինսկի դեմ
Freedom House ամերիկյան իրավապաշտպան կազմակեպությունը ողջունում է Բելառուսում անցած նախագահական ընտրությունների առումով ԵՄ և ԱՄՆ միասնական դիրքորոշումը և կոչ է անում վերականգնել Մինսկի հանդեպ պատժամիջոցները, եթե Բելառուսի իշխանությունները շարունակեն հետապնդել ընդդիմությանը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով կազմակերպության տարածած մամլո հաղորդագրությանը:
«Եթե Բելառուսի իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում հակառակ միջոցներ չկիրառեն, Եվրամիությունը պետք է վերականգնի Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցները, որոնք ընդհատվել են 2008-ին: Ներկայիս իրավիճակը շատ ավելի վատն է, քան 2006 թվականին», - հայտարարել է Freedom House-ի ղեկավար Դևիդ Քրեմերը:
Անդրադառնալով դեկտեմբերի 19-ի ընտրություններին հետևած իշխանությունների գործողություններին, մասնավորապես` 19 ընդդիմադիր գործչի ձերբակալմանը, կազմակերպությունը նշում է, որ իշխանության ռեպրեսիվ մեթոդները չեն փոխվել:
Հայտարարության մեջ Freedom House-ը Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանում է «Եվրոպայի վերջին բռնապետ»: