.jpg)
10/01/2011 14:14
Արարատ Առաքելյանը վերադարձավ Դոնեցկ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, ով անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Երևանի «Բանանցում», վերադարձել է Դոնեցկի «Մետալուրգ», որի հետ կապված է պայմանագրով: Այսօր հայ ֆուտբոլիստն իր թիմակիցների հետ միասին կենթարկվի բժշկական հետազոտության:
Ավելացնենք, որ դոնեցկյան թիմի կազմում է հանդես գալիս նաև Արտակ Դաշյանը: