Տաթև Աբրահամյանը գրոսմայստերի նորմա լրացրեց
11/01/2011 13:57

Տաթև Աբրահամյանը գրոսմայստերի նորմա լրացրեց

23-ամյա հայ շնորհալի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանն ԱՄՆ-ի Բերքլի քաղաքում անցկացված խոշոր մրցաշարում գրոսմայստերի նորմա լրացրեց: Տաթևը 10 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 58 շախմատիստների մեջ բաժանեց 4-10-րդ տեղերը:

Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, առաջին մրցանակը 8 միավորով նվաճել է գրոսմայստեր Լյուկ Վան Վելին (Հոլանդիա):
 

Տաթև Աբրահամյանը գրոսմայստերի նորմա լրացրեց