.jpg)
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 60-րդն է
2011 թ. հունվարի 12-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների ամենամսյա հերթական դասակարգման աղյուսակը: Դեկտեմբերի 15-ին հրապարակված տարբերակի համեմատությամբ Հայաստանի ազգային ընտրանին պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Հոլանդիայի ազգային թիմը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է երրորդ Գերմանիայի ընտրանին:
Ավելացնենենք, որ վարկանշային հաջորդ սանդղակը հրապարակվելու է փետրվարի 2-ին:
1. Իսպանիա-1887 (միավոր)
2. Հոլանդիա-1723
3. Գերմանիա-1485
4. Բրազիլիա-1446
5. Արգենտինա-1338
6. Անգլիա-1195
7. Ուրուգվայ-1152
8. Պորտուգալիա-1090
9. Խորվաթիա-1075
10. Եգիպտոս-1036
13. Ռուսաստան-982
20. Սլովակիա-854
34. Ուկրաինա-702
35. Իռլանդիա-681
37. Բելառուս-660
55. Լիտվա-532
60. ՀԱՅԱՍՏԱՆ-515
72. Վրաստան-449
76. Լատվիա-440
81. Մակեդոնիա-418
84. Մոլդովա-411
86. Էստոնիա-386
97. Ադրբեջան-343
108. Ուզբեկստան-285
133. Թուրքմենստան-173
137. Ղազախստան-161
143. Տաջիկստան-141
175. Ղրղզստան-50
202. Անդորրա-2
Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են: