«ՀՀ տեղեկատվական անվտանգությունը բարձր մակարդակի վրա է»
12/01/2011 17:02

«ՀՀ տեղեկատվական անվտանգությունը բարձր մակարդակի վրա է»

2010 թվականին իրականացված միջոցառումների և հաստատված հայեցակարգային փաստաթղթերի ընդունման արդյունքում` էապես բարելավվել է Հայաստանի տեղեկատվական անվտանգությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ տարվա ընթացքում հաջողվեց դիմակայել համացանցային պաշտոնական կայքերի և տեղեկատվական կայքերի վրա մի քանի հարձակումների և, ի տարբերություն 2009 թվականի, ձեռնարկված միջոցառումների արդյունքում նման դեպքերը հասցվել են գրեթե զրոյի:

Արթուր Բաղդասարյանը նաև հայտնեց, որ 2011 թվականին սկսելու է գործել տեղեկատվական ոլորտի անվտանգության դիտարկման համակարգը, որի շնորհիվ, ըստ ԱԱԽ քարտուղարի, այդ ոլորտի անվտանգության մակարդակը կբարձրանա: Այս հարցում նա կարևորեց Հայաստանի տեղեկատվական անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը:
 

«ՀՀ տեղեկատվական անվտանգությունը բարձր մակարդակի վրա է»