.jpg)
Aysor-ն` այսօր
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ «ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆԵՑ ԼՈՒՐԵՐԸ, ԹԵ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ, իսկ իր ներկայիս պաշտոնը զբաղեցնելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Դրանք անհեթեթ լուրեր են: Դա հայկական իրականության ամենացավալի կողմերից է, որ մեկի խելքին կարող է փչել մի նախադասություն գրել, 15 րոպե հետո մի քանի կայքեր դրանք տարածեն, իսկ հաջորդ օրը որոշ հեռուստաընկերություններ մամուլի տեսության անվան տակ կարդան, ու դառնա մի պատմություն», – ասաց նա:
ՕԵԿ առաջնորդը հայտարարեց, որ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ «ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՌԱՋԱՐԿՆ Է, մեր քաղաքական թիմի որոշումը»: «Պարոն Կարապետյանը տևական ժամանակ եղել է մեր քաղաքական թիմի համակիրներից մեկը, ով մեծ փորձառություն ունի, կառավարման ոլորտի գիտակ է, հանրապետության սննդաարդյունաբերության ոլորտում խոշորագույն ձեռնարկություններից մեկի ղեկավարն է», - ասաց Ա.Բաղդասարյանը:
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը հայտնեց, որ վերջին ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ: Շուշան Սարդարյանը նշեց, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի կողմից ներկայացված հրաժարականների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: ԴԻՏԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ:
Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է զարգացման քաղաքականության երկրորդ գործառնությունը, որի շրջանակներում ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է 25 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՎԱՐԿ: Սա առաջին վարկային ծրագիրն է, որը հաստատվեց 2011 թ-ին: Այն ծրագրային աջակցության մաս է կազմում:
2011 թ. ընթացքում Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի մոտ 4-5 %, եթե, իհարկե, ապահովվեն տնտեսության ընթացիկ բարեփոխումները, գործարար միջավայրը բարելավվի, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմաններ լինեն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՇԱՏ ՓԽՐՈՒՆ ԿՈՂՄԵՐ ՈՒՆԻ:
Ամսվա ընթացքում կհաշվառվեն բոլոր պատահարները, և ՄԻԱՅՆ ԱՄՍՎԱ ՎԵՐՋՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ԱՄՓՈՓԵԼ, ԹԵ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ՔԱՆԻՍՆ ԵՆ ԵՂԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ, ՔԱՆԻՍԸ` ՈՉ: Ն. Սարգսյանի խոսքերով` ոստիկանությունն այս պահին նման տեղեկատվություն չունի, քանի որ «այդ հարցն այնքան էլ հուզող չէ ճանապարհային ոստիկանության համար»:
2010-ին հանրապետությունում գրանցվել է Ճանապարհատրանսպորտային 1974 պատահար, որի հետևանքով զոհվել է 293 մարդ, վիրավորվել՝ 2671 մարդ։ Ոստիկանության գնդապետի խոսքերով` ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ` ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է 28-ՈՎ, զոհերի թիվը` 32-ով, վիրավորներինը՝ 82-ով։
2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՋՐԾԱՂԻԿՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ, սակայն, դեկտեմբերի կեսերից սկսած` մինչ այժմ, գրանցվել է ջրծաղիկով հիվանդացության դեպքերի նվազում` 5 անգամ:
2010 Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՏՎԵԼ ՈՒ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ՄՈՏ 165 ԾԱՌ: Ամենաշատ ծառերը` թվով 50, հատվել են Դուրյան թաղամասին հարող տարածքում: Երիտասարդ ակտիվիստները գնացել են հետքերով և տեսել արդեն կառուցված պարիսպը: