Հենրիխ Մխիթարյան. «Եղել եմ Հռոմում և Վենետիկում»
12/01/2011 19:18

Հենրիխ Մխիթարյան. «Եղել եմ Հռոմում և Վենետիկում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի մամուլի ծառայության աշխատակցի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է անցկացրել Ամանորը և ինչ վիճակում է մոտենում միջմրցաշրջանային հավաքներին:

- Հենրիխ, ինչպիսի՞ տպավորություններ ստացար արձակուրդից:

- Ամեն ինչ լավ է: Նախ մեկնեցի Հայաստան, իսկ այնուհետև հասցրեցի լինել Իտալիայում:

- Իտալիայում կոնկրետ որտե ՞ղ ես եղել:

- Նախ Հռոմում, այնուհետև` Վենետիկում: Հենց այնտեղ էլ, ի դեպ, դիմավորեցի Նոր տարին: Շատ գեղեցիկ քաղաք է: Այնտեղ անցյալում եղել եմ, բայյց որոշեցի թարմացնել հիշողություններս:

- Տոների առթիվ հիշարժան ի՞նչ նվեր ստացար:

- Ես Ձմեռ պապին չեմ հավատում: Ավելի շատ սիրում եմ նվիրել, քան ստանալ: Բայց ամենալավ նվերը, որն ինձ նվիրել են, Ամանորն է:

- Ինչպիսի՞ տրամադրությամբ ես մոտենում հավաքներին:

- Գերազանց: Հավաքների համար ամենալավ շրջանն է: Բոլորին հասցրել եմ կարոտել…

- Իսկ ի՞նչ սպասելիքներ ունես առաջնության երկրորդ շրջանից:

- Շատ եմ ուզում, որ Չեմպիոնների լիգայում հնարավորինս շատ առաջ գնանք: Դա լավ արդյունք կլիներ: Առաջնությունում, թեպետ շատ ենք առաջ անցել հետապնդողներից, նույնպես կպայքարենք մինչև վերջ: Անհրաժեշտ է հաջող հանդես գալ նաև գավաթի խաղարկությունում: Բոլոր մրցաշարերն էլ, որոնց մասնակցում ենք, մեզ համար շատ կարևոր են: Ամենուր պետք է ձգտել միայն լավագույն արդյունքի:

Հենրիխ Մխիթարյան. «Եղել եմ Հռոմում և Վենետիկում»