.jpg)
12/01/2011 19:08
«Լիվերպուլը» բանակցություններ է վարում Ռանյերիի հետ
Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի ծառայություններով: Ինչպես հաղորդում է triballfootball.com-ը, մերսիսայդցիները բանակցություններ են վարում հռոմեական ակումբի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Ռանյերին նախկինում արդեն աշխատել է Անգլիայում: 2000-2004 թթ. ժամանակահատվածում նա գլխավորել է լոնդոնյան «Չելսին»: