.jpg)
Հատուկ մրցանակ` «Երիտասարդ կանանց ասոցիացիային»
«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ին երեկ «Մոմիկ-2010» մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել է մրցանակ` «Լավագույն կրթական ծրագիր» անվանակարգում: Այս մասին Aysor-ին ասաց ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Ասատրյանը:
Հատուկ մրցանակը սահմանել է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը` «ճանաչողական էքսկուրսիա և մաքրման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի պատմական հուշարձանները հանրահռչակելու մրցույթում ցուցաբերած լավագույն արդյունքների համար:
Լ. Ասատրյանի խոսքերով` ծրագրին մասնակցել են երիտասարդ աղջիկներ և տղաներ, ովքեր կազմակերպել են արշավներ, ծանոթացրել պատմամշակութային վայրերին` դրանց մասին տեղեկատվական թռուցիկներ տարածելով:
Նշենք, որ ծրագիրը ՀԿ-ն իրականացրել է Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ: