Համաձայն սեփական դիմումի՞…
12/01/2011 18:30

Համաձայն սեփական դիմումի՞…

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը Aysor-ի թղթակցին հայտնեց, որ վերջին երկու օրերի ընթացքում քաղաքապետարանում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:

Աշխատանքից ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը։ Նրա փոխարեն այդ պաշտոնում երեկ արդեն նշանակվեց Էդիկ Մուշեղյանը։ Իրենց դիմումների համաձայն` աշխատանքից ազատվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը։

Շուշան Սարդարյանը նշեց, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի կողմից ներկայացված հրաժարականների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Այսօրվա դրությամբ` այլ կադրային փոփոխություններ, ըստ քաղաքապետի մամլո խոսնակի, չեն եղել:
 

Համաձայն սեփական դիմումի՞…