.jpg)
Այսօր Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է
Այսօր հայ սիրված երգիչ Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան օրն է: Արտիստը ծնվել է 1942 թ.-ի հունվարի 12-ին: Ավարտել է Երևանի կոնսերվատորին, 1986 թ.-ից դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990 թ.-ից` Երևանի կոնսերվատորիայում:
Նրա կատարումներից են «Հորովել», Շերամի «Պարտեզում վարդ էր բացված», «Դու իմ մուսան ես», Ջիվանու «Ձախորդ օրերը», Ա. Բաբաջանյանի «Չքնաղ երազ», Ա. Հեքիմյանի «Բարի արագիլ» և շատ այլ երգեր: 1999 թ.-ից Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի միության նախագահն է:
Aysor.am-ը ևս միանում է արտիստի բոլոր երկրպագուներին և ջերմորեն շնորհավորում ծննդյան տարեդարձի կապակցությամբ: