Արսեն Վենգեր. «Այս կազմով էլ կարող ենք յոլա գնալ»
12/01/2011 19:11

Արսեն Վենգեր. «Այս կազմով էլ կարող ենք յոլա գնալ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ձմեռային միջմրցաշրջանային հատվածում կհետևի այն ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստ կլինեն՝ խաղալու Պրեմիեր լիգայում: Եթե նման խաղացողներ չբացահայտվեն, նա վստահ է, որ «Արսենալը» ներկա կազմով էլ կկարողանա լուծել իր խնդիրները: Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:

«Միշտ աչքի առաջ մի քանի ֆուտբոլիստներ ունենում եմ: Ինձ հիմա պետք է այնպիսի մի ֆուտբոլիստ, ով արդեն հարմարվել է անգլիական ֆուտբոլին: Բայց այս շրջանում այդպիսի խաղացողի գտնելը շատ դժվար գործ է: Անկեղծ ասած՝ ինքս էլ զբաղված եմ առաջիկա խաղերի հետ կապված խնդիրներով: Եթե համապատասխան առաջարկներ լինեն, մենք տրանսֆերային գործարք կիրականացնենք, եթե ոչ, առանց նոր ֆուտբոլիստների էլ կկարողանանք յոլա գնալ»,- ասել է Վենգերը:

Նշենք, որ 21-րդ տուրից հետո «Արսենալը» հաստատվել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում՝ առաջատարին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» զիջելով 4 միավորով:
 

Արսեն Վենգեր. «Այս կազմով էլ կարող ենք յոլա գնալ»