.jpg)
15/01/2011 13:52
Լևոն Բաբուջյանը` Դելիում
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը Դելիում անցկացվող շախմատային օփենում 9 տուրից հետո վաստակել է 7 միավոր: Նա մեկ միավորով է զիջում առաջատարին` ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Արեշչենկոյին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա: