.jpg)
17/01/2011 14:00
Լևոն Բաբուջյանը` Դելիում
Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը Դելիում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց 15-րդ տեղը: 9 միավորով 1-5-րդ տեղերը բաժանեցին գրոսմայստերներ Արեշչենկոն (Ուկրաինա), Փարիմարյանը (Հնդկաստան), Կուզուբովը (Ուկրաինա), Ռագերը (Ավստրիա), Նի Հուան (Չինաստան): Ինչպես հայտնում է armchess.am-ը, լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը նվաճել է Արեշչենկոն: