18/01/2011 11:27
Լուկաշենկոյի մուտքը Լեհաստան արգելվել է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երկրի մի շարք չինովնիկների մուտքը Լեհաստան արգելվել է: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Բացի Ալեքսանդր Լուկաշենկոյից, ցուցակում ընդգրկված են նաև դատավորների, դատախազների, ծառայությունների ղեկավարների անուններ, ովքեր պատասխանատու են ընդդիմությանը հետապնդելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վարշավայից արգելքի վերաբերյալ ծանուցում չի ստացել: