Իրանում մահապատժի են ենթարկել երկու քաղաքական ակտվիստների
24/01/2011 10:37

Իրանում մահապատժի են ենթարկել երկու քաղաքական ակտվիստների

Իրանում ի կատար է ածվել մահապատժի դատավճիռը երկու անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են 2009-ի հակակառավարական ցույցերին:

Ինչպես հաղորդում է Լենտա.ռու-ն, վկայակոչելով AFP-ին, դատապարտյալները կախաղան են բարձրացվել այսօր առավոտյան: Նրանց անունները չեն հրապարակվում:

Ֆրանս-Պրեսս-ը նշում է, որ մահապատժի ենթարկվածները եղել են քաղաքական ակտվիստներ, որոնց ներելու կոչ էր արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
 

Իրանում մահապատժի են ենթարկել երկու քաղաքական ակտվիստների