Արարատ Առաքելյանը գրավեց «Կլուժի» դարպասը
24/01/2011 20:21

Արարատ Առաքելյանը գրավեց «Կլուժի» դարպասը

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Դոնեցկի «Մետալուրգը» հերթական ստուգողական խաղում 4:2 հաշվով առավելության է հասել Ռումինիայի չեմպիոնի` «Կլուժի» նկատմամբ: «Մետալուրգի» կազմում երկրորդ խաղակեսում ասպարեզ մտած Արարատ Առաքելյանը դարձել է գոլի հեղինակ` եզրափակելով Զե Սոարեսի փոխանցումը:

Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստը` Արտակ Դաշյանը, ով նույնպես ընդգրկված է դոնեցկյան թիմում, խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում:
 

Արարատ Առաքելյանը գրավեց «Կլուժի» դարպասը