Aysor-ն` այսօր
24/01/2011 20:33

Aysor-ն` այսօր

Հունվարի 22-ին և 23-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ ԱՐՁԱԿԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ԿՐԱԿՈՑ:

Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասուլիսում նշեց, որ հանրապետությունում հացը թանկացել է 20 դրամով և դրա ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՏՄՊՊՀ-Ն Է: Դիտարկմանը, թե ՏՄՊՊՀ-ի տվյալներով` հացը թանկացել է 8 դրամով, Ա. Պողոսյանը նկատեց, որ 20 դրամով թանկացումից հետո այժմ գնի որոշ նվազում է դիտվում:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 5 «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՀԱՆՁՆՎԵՑ:

Ֆինանսների նախարարության ծրագրերով նախատեսվում է նվազեցնել դեֆիցիտը: 2010թ. բյուջեի դեֆիցիտը կազմել է ±5%, 2011 թ-ին այն ծրագրվում է իջեցնել մինչև 3%: Ըստ Վ. Գաբրիելյանի` 2011 Թ-ԻՆ ԳՆԱՃԸ ԿԿԱԶՄԻ ՄՈՏ 5-5.5 %

ՓՈԽՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԸ: Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Գրիգոր Մուրադյանը:

Կայացավ «ԱՆՏԱՌՆԵ՞ՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ԹԵ ՞ ՄԱՐԴԻԿ ԱՆՏԱՌՆԵՐԻ» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջը:

Aysor-ն` այսօր