.jpg)
Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` հունվարի 22-ին և 23-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ: Միայն նշված երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը «AK, «CBD», «Սև նետ», «ПК» և «УТЕС» տիպի զինատեսակներից, շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի խախտման արդյունքում հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել: