.jpg)
Էրդողանը կբանակցի Ուկրաինայի իշխանությունների հետ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր պաշտոնական այցով կժամանի Կիև, որտեղ հանդիպումներ կունենա Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ինչպես հաղորդում է «Կոռեսպոնդենտ.նետ»-ը, քննարկման հիմնական թեմաները վերաբերում են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Մասնավորապես, կողմերը կբանակցեն Ուկրաինայի և Թուրքիայի միջև առևտրական արգելքների վերացման ուղղությամբ, ինչպես նաև կանդրադառնան վիզային ռեժիմի պարզեցման հեռանկարներին: