.jpg)
Ֆինանսական հաշտարար. Շուրջ 28 միլիոն դրամ է հատուցվել
Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության արդյունքում հաշտեցման միջոցով հատուցվել է ավելի քան 17 մլն. դրամ, որը կազմում է լուծված գործերի 59,09 %-ը, այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ գրասենյակին դիմած անձանց օգտին լուծվել է քննության ընդունված պահանջների 70,21%-ը, որի արդյունքում հատուցումների ընդհանուր գումարը կազմել է 28,358,961 ՀՀ դրամ:
Ըստ հաշտարարի` բանկերի դեմ ուղղված պահանջների գծով հատուցումների չափը կազմել է 11,832,200 դրամ, որը կազմում է քննված պահանջների արդյունքում տրված հատուցումների 41.72%-ը: Ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված պահանջների գծով հատուցումները կազմել են 7,472,060 դրամ` հատուցումների 26, 35 %-ը:
«Վարկային կազմակերպությունների դեմ ուղղված պահանջների գծով հատուցումները կազմել են 3,279,500, իսկ գրավատների դեմ` 5,767,201 դրամ», - հայտնեց Փ.Սարգսյանը: