Գործարկվել է Արցախի մասին պատմող առաջին պարսկալեզու կայքը
24/01/2011 19:05

Գործարկվել է Արցախի մասին պատմող առաջին պարսկալեզու կայքը

Համացանցում գործարկվել է  Ղարաբաղյան հիմնախնդրին ու 1988-1992թթ. իրադարձություններին նվիրված առաջին պարսկալեզու կայքը (garabagh.org): Կայքում զետեղված են բազմաթիվ նյութեր Արցախի պատմության, ազգային-ազատագրական շարժման ու արցախահայերի պայքարի մասին: Այն հեղինակել են իրանահայերը:

Բացի այս` կայքում կարելի է գտնել Սումգայիթի, Բաքվի ու Մարաղայի հայերի ցեղասպանությանը վերաբերող տարատեսակ նյութեր, փաստաթղթեր ու լուսանկարներ: Առանձին բաժինը պատմում է նաև էթնոցիդի դեպքերի`  Հին Ջուղայում և Նախիջևանում ոչնչացվող միջնադարյան խաչքարերի մասին: Ներկայացված են նաև նյութեր, որոնք բացահայտում են 1992 թ-ի փետրվարի 26-ի Աղդամի և Խոջալուի դեպքերի իրական պատկերն ու համատեքստը:

Բացի այդ` «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի շրջանակներում պարսկերենով թարգմանվում են ` «Բաքու.1990-ի հունվար», «Սումգայիթ. 1988-ի փետրվար» և «Մարաղա. 1992-ի ապրիլ» ֆիլմերը, որոնք ևս տեղադրվելու են garabagh.org կայքում:

Նշենք նաև, որ կայքում առկա են հղումներ հայկական ինտերնետ-ռեսուրսներին, որոնք նվիրված են արցախյան թեմատիկային:

Գործարկվել է Արցախի մասին պատմող առաջին պարսկալեզու կայքը