.jpg)
24/01/2011 18:29
Փոխվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Գևորգ Մալխասյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է Գրիգոր Մուրադյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: