Ռուսաստանցիների գրեթե 70%-ը  «կողմ» է Լենինին թաղելու գաղափարին
24/01/2011 11:29

Ռուսաստանցիների գրեթե 70%-ը «կողմ» է Լենինին թաղելու գաղափարին

Ավելի քան 230 հազար ռուսաստանցիներ «կողմ» կամ «դեմ» են քվեարկել «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կողմից բացված կայքում` իրենց վերաբերմունքն արտահայտելով Վլադիմիր Լենինին հողին հանձնելու հարցի շուրջ:

Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ի ռուսական ծառայությունը, պրոլետարիատի առաջնորդին հուղարկավորելու գաղափարին կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 69.59%-ը, դեմ` 30,41%-ը:

Նշենք, որ Goodbyelenin.ru կայքում մեկ հարց է առաջադրված. «Կո՞ղմ եք Լենինի աճյունի հուղարկավորության գաղափարին»: Հարցին հնարավոր է պատասխանել միայն «Այո» կամ «Ոչ»:
 

Ռուսաստանցիների գրեթե 70%-ը «կողմ» է Լենինին թաղելու գաղափարին