.jpg)
24/01/2011 20:04
«Միլանը» բանակցում է «Բավարիայի» հետ
Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին և ակումբի մարզական տնօրեն Արյեդո Բրայդան մեկնել են Մյունխեն` Մարկ վան Բոմմելի տեղափոխության վերաբերյալ «Բավարիայի» հետ բանակցելու համար: Այս մասին տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը:
Իտալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` կքննարկվեն ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի և ֆինանսական պայմանների մասին հարցերը: