.jpg)
«Դոմոդեդովոյում» զոհերի թիվը կարող է 20-ի հասնել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի Միջտարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Տատյանա Մորոզովան հայտնել է, որ ըստ ստացված տեղեկատվության` Մոսկվայի ժամանակով 16:32-ին պայթյուն է տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման սրահում:
«Ըստ նախնական տվյալների` զոհերի թիվը կարող է հասնել 20-ի»,- ասել է նա:
Ըստ ՌԴ առողջապահության նախարարության տեղեկատվության` տուժածների ցուցակներում 123 մարդ կա: Դեպքի վայրում են գտնվում «Բժշկության և աղետների» կենտրոնի խմբերը: