.jpg)
«Դոմոդեդովո». Զոհերի թիվը հասել է 35-ի
«Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 58 մարդ, որոնցից 20 լուրջ վիճակում են: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնլ է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի օգնական Սոֆիա Մալյավինան:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», օդանավակայանի մամուլի քարտուղար Ելենա Գալանովան լրագրողներին հայտնել է, որ պայթյունի հետևանքով 35 մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 100-ը: Ականատեսներն ասում են, որ օդանավակայանն արդեն աշխատում է ողջ ծավալով: