2010 թ-ին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ
24/01/2011 18:15

2010 թ-ին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2010 թ-ին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 30 %-ով գերազանցում է 2009 թ-ի ցուցանիշը:

Ըստ աղբյուրի` ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի` Արցախ են այցելել նաև քաղաքական և մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ և զբոսաշրջիկներ Եվրամիության երկրներից, Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից և այլն: Վերջին երկու տարում մեծացել է Իրանից զբոսաշրջիկների հոսքը: Շատ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ:

Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը, աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ: