.jpg)
3337550000 դրամ` ճանապարհները վերանորոգելու համար
2011 թ. պետական բյուջեով նախատեսված է 3 միլիարդ 337 միլիոն 550 հազար դրամ տրամադրել` պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման համար: Այս մասին Aysor-ին տեղեկացրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվության բաժնից:
Նշենք, որ 3 միլիարդ 337 միլիոն 550 հազար դրամից 427 միլիոն 790.0 հազարը տրամադրվելու է 12 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգմանը, 2 միլիարդ 165 միլիոն 440 հազար դրամը` 44,4 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման և 744 միլիոն 320 հազար դրամը`16.3 կմ ընդհանուր երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների իրականացման համար:
Ըստ տրանսպորտի և կապի նախարարության լրատվության բաժնի տրամադրած տեղեկատվության`տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների, թվով 6 կամուրջների համար այս տարի նախատեսված է ծախսել 183 միլիոն 497 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի ճանապարհներն ասֆալտապատելու համար Հայաստան ասֆալտ չի ներկրվում: