Հայաստանի ֆուտզալի ընտրանին զիջեց նաև Լատվիայի թիմին
25/01/2011 12:31

Հայաստանի ֆուտզալի ընտրանին զիջեց նաև Լատվիայի թիմին

Հայաստանի ֆուտզալի հավաքականն Իսլանդիայում կայացած Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի վերջին խաղում լարված պայքարում 1:2 հաշվով զիջեց առաջատարին` Լատվիայի ընտրանուն: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը Վլադիմիր Մխիթարյանն է:

Այսպիսով` Հայաստանի հավաքականը երեք խաղում վաստակեց մեկ միավոր և հայտնվեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Իսկ հաջորդ փուլում պայքարը կշարունակի Լատվիայի ընտրանին, որը հաղթել է բոլոր հանդիպումներում և առավելագույն` 9 միավոր արդյունքով խմբում զբաղեցրել է առաջին տեղը:
 

Հայաստանի ֆուտզալի ընտրանին զիջեց նաև Լատվիայի թիմին